‘Դել Բոսկե. Ինձ կարող է փոխարինել Գվարդիոլան’

644

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի բացառել, որ «կարմիր ֆուրիայի» ղեկին իրեն կարող է փոխարինել «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան, որը ներկայումս դադար է վերցրել իր գործունեությունում:
«Կարծում եմ, որ Պեպը Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի համար իդեալական տարբերակ է: Հնարավոր է, որ հենց նա ինձ փոխարինի, երբ ես թոշակի անցնեմ: Իսկ իրավունք ունե՞նք կյանքի կոչել Իսպանիա – Կատալոնիա հանդիպումը: Համոզված եմ, որ՝ ոչ»,- ասել է դել Բոսկեն կատալոնյան El Mundo Deportivo պարբերականին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Հանձնաժողովը այն լծակը կդառնա, որով մենք կպարտադրենք իշխանություններին բացահայտել Մարտի 1-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Որ Քոչարյանը իլյուզիաներ չփայփայի’