‘Դել Բոսկե. «Իսպանիայի հավաքականի խնդիրն օրեցօր բարդանում է» ‘

1509

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է, որ հարձակվողները մեծ նշանակություն ունեն իր համար: Մասնագետը պատասխանել է թիմի տակտիկական նկարագրի մասին հարցերին:

«Նորմալ է, որ մենք հավակնելու ենք չեմպիոնության: Սակայն գիտենք, որ օրեցօր Իսպանիայի հավաքականի խնդիրը բարդանում է: Այն բանին, ինչի մենք ձգտում ենք, ձգտում են բոլոր ազգային թիմերը:

Ինչ վերաբերում է խաղաոճին, ապա կարևոր է չկորցնել այն: Ձգտելու ենք գտնել մեզ համար լավագույն բանաձևը: Եվրոպայի նախորդ առաջնությանը խաղում էինք գրեթե առանց հարձակվողների և հաջողության հասանք:

Իսկ այժմ, եթե հարձակվողները լավ մարզավիճակում լինեն, կօգտվեքն նրանց ծառայություններից: Հարձակվողները նույնպես անհրաժեշտ են Իսպանիայի հավաքականին»- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Խաղացողները պատրաստ են մեռնել Մոուրինյոյի համար» ‘
Հաջորդ հոդվածը‘Սուարես. «Ձգտում եմ չնայել մրցակիցներիս, երբ նրանք պրովոկացիայի են դիմում»’