‘Դել Բոսկե. «Կասիլյասը չի հրաժարվի պահեստային դարպասապահի կարգավիճակից»’

963

Իկեր Կասիլյասի միայն ներկայությունը հավաքականում կուժեղացնի մեր բնավորությունը, ասել է Իսպանիայի թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն՝ խոսելով Եվրո-2016-ի ժամանակ թիմի առաջին դարպասապահի մասին:

«Դեռ չենք ընտրել հիմնական դարպասապահին Եվրո-2016-ին: Մենք պահանջկոտ կլինենք մեր խաղացողների նկատմամբ: Երբեմն պետք չէ, որ ես լրացուցիչ անգամ հիշեցնեմ Կասիլյասին հարգանքով վերաբերվելու մասին: Նա 165 հանդիպում է անցկացրել հավաքականում եւ արժանի է դրան:

Չեմ կասկածում, որ Կասիլյասն առանց խնդրի կհամաձայնի լինել հավաքականի պահեստային դարպասապահը: Եթե մտածեի, որ որեւէ մեկը կառարկի, պարզապես չէի հրավիրի»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայի կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում Իսպանիայի մրցակիցները կլինեն Չեխիայի, Թուրքիայի եւ Խորվաթիայի հավաքականները:

Նախորդ հոդվածը‘«Լեսթերի» ռեկորդային եկամուտը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է’