‘Դել Բոսկե. «Կասիլյասը սխալ է պահել իրեն հավաքականում»’

1740

Իսպանիայի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին:

«Եվրոպայի առաջնության ընթացքում Կասիլյասն իր խաղընկերների հետ ջերմ հարաբերությունների մեջ էր, սակայն սխալ էր պահում իրեն մարզչական կազմի նկատմամբ: Ես հասկանում եմ նրան, քանի որ նա կարծում է, որ մենք ճիշտ չենք վարվել իր հետ:

Այնուամենայնիվ, Կասիլյասն իսպանական ֆուտբոլի լեգենդներից մեկն է, ում չհարգել չենք կարող: Հպարտ եմ, որ աշխատել եմ նրա հետ», – ասել է Դել Բոսկեն:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ն անձնական ինքնաթիռ է ուղարկել Մխիթարյանի համար’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Գերմանիա-Իտալիա հանդիպման մրցավարը’