‘Դել Բոսկե. «Կասիլյասը ցանկանում է մասնակցել «Եվրո-2016»-ին, անգամ պահեստայինի կարգավիճակով»’

851

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է մասնակցել «Եվրո-2016»-ին, անգամ եթե մնա պահեստայինների նստարանին։

«Կասիլյասը ցանկանում է մասնակցել «Եվրո-2016»-ին, անգամ պահեստայինի կարգավիճակով։ Սա ժեստ է ֆուտբոլիստի կողմից, ով իր կարիերայում հաղթել է ամեն ինչ։

Իկերը յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա արդեն իսկ այս մարզաձևի կենդանի լեգենդ է։ Նա օրինակ է ծառայում, թե ինչպիսին պետք է լինի իսպանացի ժամանակակից ֆուտբոլիստը»,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մոուրինյոյի հետ համաձայնության է եկել պայմանագրի հարցում’
Հաջորդ հոդվածը‘Գիգզը հրաժարվել է աշխատել Մոուրինյոյի հետ’