‘Դել Բոսկե. Մոուրինյոն իրեն երեխայի պես է պահում’

654

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ չի ցանկանում քննարկել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի  խոսքերն այն մասին, որ 2012 թվականի լավագույն մարզիչի քվեարկության ընթացքում կեղծիքներն են թույլ տրվել: Մոուրինյոյի այս խոսքերը արդեն հաստատել է «Նապոլիի» հարձակվող Գորան Պանդեւը, որի քվեն Մոուրինյոյի օգտին առայժմ անհասկանալի պատճառներով տրվել է Դել Բոսկեին:

«Մոուրինյոն իրեն երեխայի պես է պահում: Ես չեմ ցանկանում քննարել այդ թեման: Այժմ ես մտածում եմ միայն Իսպանիայի հավաքականի մոտակա խաղերի մասին»,- Դել Բոսկեին խոսքն է մեջբերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Այս տարի 10 ատամնաբուժարան դադարեցրել է իր գործունեությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը Ֆաքսին սխալ տեղ է սուրճ հյուրասիրել. Մամուլ’