‘Դել Բոսկե. Չավին լավ մարզիչ կարող է դառնալ’

845

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիի մարզչական կարիերայի հեռանկարների մասին:

«Կարծում եմ, որ Չավին իսկապես շատ լավ հնարավորություններ ունի, որպեսզի ապագայում մարզիչ դառնա: Ես նրա մոտ իսկապես նման որակներ տեսնում եմ:

Չավին հիմա էլ է դաշտում մարզչական հստակ միտք դրսեւորում, օգնում խաղընկերներին: Նա ամբողջությամբ անցել է «Բարսելոնայի» դպրոցը եւ ներառել այն լավագույնը, որը տեսել է այդ դպրոցում»,- Դել Բոսկեի խոսքն է մեջբերում AS-ն:

Նախորդ հոդվածը‘100 հազար հանդիսական հայտ է ներկայացրել ‘
Հաջորդ հոդվածը‘“Սպանություն Ֆեյսբուքում”’