‘Դել Բոսկե. Սխալվեցի Կասիլյասի հարցում’

1592

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ սխալվել է պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հարցում: Ավելի վաղ իսպանացի մասնագետը հայտնել էր, որ 34-ամյա դարպասապահը վատ հարաբերություններ ունի ազգային թիմի մարզիչների հետ: Դրանից հետո Դել Բոսկեն ու Կասիլյասը հաշտվել էին՝ հրապարակելով լուսանկար:

«Ես սուրբ չեմ: Կասիլյասի հետ հարաբերություններում կար նաեւ իմ սխալը: Ես պետք է չասեի այն ամենը, ինչ ասացի: Կոնֆլիկտը հարթելը բարդ չէր: Մենք վաղուց ենք ճանաչում իրար: Մենք հանդիպեցինք եւ խոսեցինք այդ հարցով: Դա հոր եւ որդու հանդիպում էր, որում առաջին քայլն արեց որդին՝ Իկերը»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Cadena Ser- ը:

Հիշեցնենք, որ վերջերս Կասիլյասն ակնարկել էր Իսպանիայի հավաքականից հեռանալու մասին: Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում նա չմասնակցեց ոչ մի խաղի, իսկ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանած Իսպանիայի հավաքականի 1/8 եզրափակիչում 0։2 հաշվով պարտվեց Իտալիային եւ լքեց պայքարը:

Նախորդ հոդվածը‘Մատան մտադիր է պայքարել Մխիթարյանի հետ հիմնական կազմում տեղ ունենալու համար’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում’