‘Դել Բոսկե.« Ցանկանում եմ իսպանական եզրափակիչ տեսնել»’

949

‘

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ կցանկանար Չեմպիոնների լիգայի եզրափակչում տեսնել «Ռեալին» և «Բարսելոնային»։

«Ցանկանում եմ իսպանական եզրափակիչ տեսնել, թեև դա կարող է նաև խնդիրներ հարուցել, քանի որ հավաքականին առջևում երկու կարևոր հանդիպում է սպասվում։ Հիմա մենք երկու թիմ ունենք կիսաեզրափակչում, ովքեր մեզ լավ են ներկայացնում Եվրոպայում վերջին տարիներին, աջակցում են մեր գերիշխանությանը եվրոպական ֆուտբոլում։

Իհարկե, հիմա հեշտ խաղեր չեն լինում։ Իսպանական ակումբները բազմիցս հասել են եզրափակիչ, և երբեք դա հեշտ չի եղել։ Բայց կարևորն այն է, որ դա հրաշալի է մեր ֆուտբոլի համար,-ասել է իսպանացի մասնագետը։

‘

Նախորդ հոդվածը‘Մեսսի. «Չեմ սիրում համեմատել մարզիչներին։ Երկու միանման մարզիչ չի լինում»’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնա. «ՖԻՖԱ-ում ամենաթողություն է, և դրա մեղավորը Բլատերն է»’