‘Դել Պիերոն առաջին անգամ պոկերի հեղինակ դարձավ’

947

«Սիդնեյի» իտալացի հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն Ավստրալիայի առաջնության հերթական տուրում՝ «Վելինգտոն Ֆինիքս» հետ խաղում (7:1) դարձել է 4 գոլի հեղինակ:

Դա Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» նախկին հարձակվողի առաջին պոկերն է կարիերայի ընթացքում: Նախ Դել Պիերոն երեք գոլ է խփել 21-ից 39-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում, ապա նաեւ 70-րդ րոպեին:

«Շատ երջանիկ եմ, սակայն 7:1 հաշիվը ոչնչով չի տարբերվում 1:0 հաշվից. երկուսի համար էլ 3 միավոր են տալիս: Այնպես որ մենք արդեն հաջորդ խաղի մասին ենք մտածում»,- Դել Պիերոյի խոսքն է մեջբերում Footbal Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կաթնեղբայրներ են’
Հաջորդ հոդվածը‘Կարյակին – Արոնյան. Ուղիղ’