‘
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն ասել է, որ կատալոնյան ակումբի իր գործընկեր Ռոնալդինյոն ավելի մեծ տաղանդի տեր էր, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։ Այդուհանդերձ, ի տարբերություն արգենտինացու և պորտուգալացու՝ բրազիլացին միայն մեկ անգամ է նվաճել Ոսկե գնդակը։
«Կրիշտիանու Ռոնալդուն անհավանական, շատ օժտված մարզիկ է, ով սիրում է մրցակցությունը։ Մեսսին համառորեն աշխատում և տքնում էր, որպեսզի հասնի նրան, ինչ այսօր ունի։ Ռոնալդինյոն ամեն ինչին հասել է իր տաղանդի շնորհիվ։ Ամեն անգամ, երբ «Բարսայի» խաղացողները նրան գնդակ էին տալիս, սկսվում էր ֆուտբոլային ներկայացումը։ Նա Մեսսիից և Ռոնալդուից շատ ավելի տաղանդավոր էր։ Երբ թիմը չգիտեր ինչ աներ, ամեն ինչ իր ձեռքն էր վերցնում Ռոնալդինյոն»,- ասել է Դեկուն։
‘