‘Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405 դրամ/դոլար’

778

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 11 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.300 մլն.դոլար (931.503 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.25 կետով բարձր է նախորդ` նոյեմբերի 28-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.01 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 406.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.01 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.01 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 627.774 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Մերկասառույցի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման մեջ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’