‘Դեկտեմբերի 7-ը՝ Ամոթի Օր (ֆոտոշարք)’

1918

Asparez.am-ը գրում է.

1988 թվականի աղետալի երկրաշարժից անցել է 26 տարի, սակայն, չնայած անցած տարիների շինարարություններին եւ խոստումներին, Գյումրիում անօթևան են դեռ 4.000 ընտանիք, Գյումրիում յուրաքանչյուր երկրորդն աղքատ է:

Այս ծայրահեղ ծանր պայմաններում ապրում են հազարավոր երեխաներ, ծերեր, թոշակառուներ և հաշմանդամներ: Անհնար է մեկ ֆոտոշարքով ներկայացնել բոլոր այն դաժան պայմանները, որոնցում ապրում են այս մարդիկ:

Արդեն երկրորդ անգամ կազմակերպում ենք «Ամոթի Օր» բողոքի լուսանկարչական շարքի ցուցադրություն Գյումրու անօթևան ընտանիքների մասին:

Երկրաշարժի 26-րդ տարելիցին` դեկտեմբերի 7-ին՝ 11:41-ին, PAN Photo-ն և Հայկ Բարսեղյանը ներկայացրել են «Ամոթի օր» ֆոտոշարքը՝ որոնցում պատկերված են անմարդկային պայմաններում իրենց գոյությունը պահպանող գյումրեցի ընտանիքներ: Այս անգամ որոշել ենք այս ցուցադրությունը զուգորդել դրամահավաքով և հանգանակությամբ: Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն և ցանկություն ունեն դրամական օժանդակություն ցուցաբերել այս ընտանիքներին` անել այդ: Հանգանակված ամբողջ գումարը բաշխվելու է դեկտեմբերի 7-ին հրապարակվող լուսանկարներում պատկերված 26 ընտանիքներին:

Հանգանակությունն ընթանալու է 2014 թվականի դեկտեմբերի 7-ից 17-ը:

Այս նպատակով բանկային հաշիվ է բացվել Ամերիաբանկում՝ հայտնի բլոգեր և տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի անունով. 157000 30830 20400, ArCa համակարգում` 905119 02000 95691:

Հանգանակված եւ շահառուներին հասցված դրամական միջոցների մասին կլինեն պարբերական հանրային հաշվետվություններ: Դրամահավաքի, լուսանկարների շարքի, դրամը շահառուներին հասցնելու եւ որեւէ այլ աշխատանքի համար հանգանակված միջոցներից ոչինչ չի ծախսվելու:

Հարգելի հայրենակիցներ, ձեր նվիրատվությունները կարող են փրկել այս մարդկանց, ձեր աջակցության շնորհիվ կթեթևացնեք այս ընտանիքների հոգսը նոր տարվա շեմին:

Խնդրում ենք բոլոր սրտացավ մարդկանց տարածել այս իրազեկումը, լուսանկարները և նեղություն կրել` մոտակա բանկում դրամ նվիրաբերել այս գործին, թեկուզ` 1 դոլար կամ 1.000 դրամ:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԱԾ տնօրենին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմում կնկարահանվեն Արմեն Ջիգարխանյանը և Մկրտիչ Արզումանյանը (Մկո-ն) (տեսանյութ)’