‘Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.30 դրամ/դոլար’

691

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 6 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.600 մլն.դոլար (648.473 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.30 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.56 կետով ցածր է նախորդ` դեկտեմբերի 6-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.20 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 633.524 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.30 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով քննիչի դեմ ՀՔԾ-ն նյութեր է պատրաստում’
Հաջորդ հոդվածը‘ Ճանապարհային ոստիկանությունը տուգանում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակից-վարորդներին’