‘Դեկտեմբեր ամսին երկիր է ժամանել և չի մեկնել 28 610 մարդ’

655

 Դեկտեմբեր ամսին երկիր  է ժամանել և չի մեկնել  28 610 մարդ, այդ մասին iLur.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 88 473  և  58 738 է, սալդոն կազմում է 29 735, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 1 607 և 2182, սալդոն՝ -575, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 119 856 և 120 406, սալդոն՝  -550:

Այսպիսով՝ հանրապետությունից մեկնել և հանրապետություն ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 209 936 և 181 326 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ  28 610 մարդ եկել և չի մեկնել երկրից:

Նախորդ հոդվածը‘Ընկեր Հրանտի սեպարատ գործարքը. հարցերը դեռ օրակարգում են ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ն Freedom House-ի զեկույցում «ոչ ազատ» երկրների շարքից անցել է «մասամբ ազատ» երկրների շարքը’