‘
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հավանություն է տրվել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքների ընդունմամբ ակնկալվում է էապես բարձրացնել դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, բնակչությանն ապահովել որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով:
Թե ինչպիսի որակ, արդյունավետություն եւ անվտանգություն ունեին եւ ունեն դեղերը մինչ այս նիստը, կառավարությունը չի բացահայտում:
‘