‘Դեղին համարանիշներով երթևեկող վարորդներին որպես փոխհատուցում մեկ տարի ազատել հարկերից’

715

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է տաքսիների համարանիշների գունափոխման խնդիրներին:

«Լիցենզիա ունեցող տաքսիների վարորդներին դեղին պետհամարանիշներով ունենալու պարտադիր օրենքը ընդունելուց յոթ տարի անց կառավարությունը որոշեց չեղյալ համարել այն: Սակայն այն վարորդները, ովքեր դեղին համարանիշները վերցրել են չորս-հինգ տարի առաջ, այժմ էլ չեն ուզում վերադառնալ նախկին կարգավիճակին»,- նկատեց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ այդ վարորդներն տարիներ շարունակ հարկեր են վճարել: Այժմ կառավարությունը գիտակցել է իր սխալը, իսկ վարորդները մնացել են խաբված:

Էդուարդ Հովհաննիսյանն առաջարկեց կառավարությանը` այն վարորդներին, ովքեր դեղին համարանիշներով էին վարում որպես փոխհատուցում ազատել մեկ տարվա հարկերից, Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ «սպիտակ համարանիշներով երթևեկող վարորդների ծիծաղի առարկա չդառնալու համար»:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Գնացքը հեռացել է’
Հաջորդ հոդվածը‘«Էպոսագետը» իրեն կալանավորելու որոշումը կբողոքարկի վճռաբեկ դատարանում’