«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Իսպանացի Չավիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում ընդունեց «Ռեալ Սոսիեդադին» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։
40-րդ րոպեին հեռացվեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Բրայս Մենդեսը, որը կանգնեց «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ոտնաթաթի վրա։
«Բարսելոնայի» միակ գոլը 52-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։
Կիսաեզրափակիչ մյուս ուղեգրերը կվիճարկեն «Օսասունան» ու «Սեւիլիան», «Վալենսիան» ու «Աթլետիկ Բիլբաոն», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»։
Իսպանիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ
«Բարսելոնա» — «Ռեալ Սոսիեդադ»՝ 1:0 (տեսանյութ)
Ուսման Դեմբելե, 52
Հեռացում՝ Բրայս Մենդես («Ռեալ Սոսիեդադ»), 40