‘Դեմբելեն Բարսելոնայում կարող է աշխատել 100 մլն եվրո’

2601

Հայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի պայմանագրի մանրամասները: 

Ինչպես հաղորդում է «Spiegel»-ը` հղում անելով «Football Leaks»-ին, 20-ամյա ֆրանսիացու աշխատավարձը «Բարսելոնայում» կազմում է տարեկան 12 մլն եվրո: 

Բացի այդ, Դեմբելեն «կապտանռնագույնների» կազմում ստանալու է նաև հավելավճարներ, ինչի շնորհիվ աշխատավարձը կարող է հասնել տարեկան մինչև 20 մլն եվրո: 

Այսպիսով, 5-ամյա պայմանագրով Դեմբելեն կարող է աշխատել 100 մլն եվրո: Հիշեցնենք, որ Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 105 մլն եվրոյի դիմաց: 

Նախորդ հոդվածը‘Չավի. Բարսելոնան գնել է ֆուտբոլիստների, որոնք չեն համապատասխանում իր խաղային փիլիսոփայությանը’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ճահիճը’