Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» համաձայնության է հասել Ուսման Դեմբելեի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը կկնքի 2 տարվա պայմանագիր։ Նրա աշխատավարձը կկրճատվի 40 տոկոսով եւ կստանա իսպանացի հարձակվող Անսու Ֆատիի չափ, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Դեմբելեի նախորդ պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվել է հունիսի 30-ին, եւ նա հիմա ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։