‘Դեմպսին կրկին կհանդիպի աշխարհի չեմպիոնների հետ’

576

 ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի ութ ֆուտբոլիստներ կմասնակցեն  Major League Soccer (MLS)–ի աստղերի հավաքականի  և Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպմանը оգոստոսի 6-ին Պորտլանդում: Նշենք, որ MLSն ԱՄՆ-ի  և Կանադայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջնություն է, որը ղեկավարում և կարգավորում է ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան: Ամերիկյան թիմի առաջատարների շարքում կլինեն Կլինտոն Դեմպսին, Մայքլ Բրեդլին, Գրեմ Զուսին, Կայլ Բեկերմանը, Մեթ Բեսլերը, Դեանդրե Յեդլինը, Оմար Գոնսալեսը և Նիկ Ռիմանդոն:

Բացի դրանից, խաղադաշտ դուրս կգա ԱՄՆ հավաքականի երկար տարիների առաջատար Լենդոն Դոնովանը, ով չի մասնակցել Բրազիլիայի առաջնությանը, ինչպես նաև Ֆրանսիայի լավագույն խաղացողներից մեկը Տիերի Անրին և նիգերիացի Оբաֆեմի Մարտինսը: Սպասվում է, որ «Բավարիա»-ի կազմում ԱՄՆ կմեկնեն ԱԱ-2014-ի 6 չեմպիոններ:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են Իզվարինոյի մոտ 200 զինվորականների զոհվելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռումինացի արքայադուստրը խոստովանել է, որ աքլորակռիվներ է կազմակերպում’