‘«Դ!եմ եմ» ակցիա. Ոստիկանները փակել են կառավարության շենքի մուտքը. Ֆոտոշարք ‘

1362

Ոստիկանության եւ «Դեմ եմ»-ի ակցիայի մասնակիցների միջեւ տեղի ունեցած վեճերից հետո ոստիկանությունը որոշեց թույլ տալ ակցիայի մասնակիցներին փողոցն անցնել անթույլատրելի վայրով, եւ հավաքվել ոչ թե ֆինանսների նախարարության դիմաց, այլ կառավարության մուտքի մոտ, ինչն արդեն արվեց։ Փոխանցում է Ա1+-ը:

Ըստ այդմ, այս պահին կառավարության շենքի մուտքը ոստիկանական խիտ պատնեշով փակված է, եւ ակցիայի անդամներն այստեղ են շարունակում իրենց ելույթները։  Այստեղ է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը. նրանք եկել են «Դեմ եմ»-ի ահազանգով։

Այսօր «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Ֆինանսների նախարարության  դիմացի պուրակում` պահանջելով նախարարին աշխատել և ԲՈՒՀ-երում չիրականցնել կադրային ջարդ, այն է` կուտակային պարտադիր համակարգի կասեցում: Այսօր ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին նախաձեռնության անդամներին պուրակից անցնել նախարարության մայթ: Նրանք պատնեշ կազմած խոչընդոտում են ակցիայի մասնակիցների շարժը` վիճաբանության մեջ մտնելով նախաձեռնության անդամների հետ: Նախաձեռնության անդամները ցանկանում են նամակ հանձնել նախարարությանը:

Ամբողջական նյութը կարդացեք Ա1+-ում: 

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիա-Հայաստան հանդիպման ժամանակ «Ալգարվե» մարզադաշտը լեցուն կլինի երկրպագուներով’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Երևանում և Ծաղկաձորում’