‘«Դ!ԵՄ ԵՄ»-ը իրազեկման ակցիա անցկացրեց «Պոլիտեխնիկի» դիմաց’

1025

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները ակցիա անցկացրեցին ուսանողների համար՝ իրազեկելով փետրվարի 21-ին, ժամը 18.00-ին Մատենադարանի մոտ մեկնարկելիք ակցիայի մասին:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ռեկտորի, ուսխորհուրդների մակարդակով իրենց նկատմամբ ճնշումներ են եղել: Հիշեցնենք, որ նախօրեին բուհի ռեկտորատն ու ուսխորհուրդը հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով «կրթականհիմնարկում նման միջոցառում չանցկացնել»:

Այսօրվա իրազեկման ակցիայի ժամանակ մասնակիցներին մոտեցավ համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Արա Ավետիսյանը: Երբ ակցիայի մասնակիցները հվաքվածներին հիշեցրին Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ չնայած, որ հասարակության 80 տոկոսը դեմ է կուտակայինին, իշխանությունները «անցկացնելու են այն», բուհի ռեկտորը հորդորեց ավարտել ակցիան, քանի որ դասամիջոցն արդեն ավարտվել է:

Նախորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ»-ը Պոլիտեխնիկում հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքերը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Փոստային կապի ոլորտում մոնիթորինգ կիրականացվի’