‘«Դ!ԵՄ ԵՄ»-ը «լուսավորման երթ» կանցկացնի փետրվարի 21-ին’

695

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» հասարակական նախաձեռնությունը ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30 «լուսավորման երթ» կանցկացնի Երևանի մի շարք փողոցներով: Ինչպես նշվում է նախաձեռնության հայտարարության մեջ՝ երթի նպատակներից է «ևս մեկ անգամ բարձրացնել բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին»: Հայտարարությունը ամբողջությամբ՝ ստորև.

Այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, մեզ հետ բերելով լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով), և 19:00-ից սկսում ենք մեր Լուսավորման Երթը:

Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ:

Երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,

2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար:

Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին:

Նախորդ հոդվածը‘Արման Նշանյան. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանի համար չէ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի օլիմպիական հավաքականը կոչ է անում հակամարտել խաղաղ երկխոսության միջոցով’