‘ Դ!ԵՄ ԵՄ – Հանդիպում Սլավոնական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ’

613

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:

Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:

Մենք արդեն հանդիպել ենք ՀՊՃՀ-ի ուսանողների հետ, իսկ այս անգամ հանդիպում ենք Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի հետ: Եվ ուրեմն, սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:20, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ համալսարանի բակում:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանը հերքում է. Առաջին նախագահը առաջիկա հանդիպմանը չի մասնակցի’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի շահերը կպաշտպանեն նաև Ֆրանսիայից ժամանած փաստաբանները.Civilnet’