‘Դ!ԵՄ ԵՄ. Հանրային կինոդիտում և քննարկում’

700

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը սիրով հրավիրում է բոլորին հանրային բացօդյա կինոդիտման, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 20:15-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում (բասկետբոլի դաշտի մոտ): Կինոդիտմանը կհաջորդի նաև հանրային քննարկում:

Մենք բոլորս ենք գիտակցում, որ մեր երկրում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, կան շատ արատներ ու խնդիրներ, որոնց դեմ պայքարում մենք մեր հույսը կարող ենք դնել միմիայն մեզ վրա և ոչ ներկայիս իշխանությունների:

Այնուամենայնիվ, բոլոր փոփոխությունները նախ և առաջ սաղմնավորվում են մարդկանց գիտակցության և մտածողության մեջ: Փոխելու համար նախ պետք է փոխվենք ինքներս:

Ահա հենց այս նպատակով «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կազմակերպում է սույն կինոդիտումն ու հանրային քննարկումը, որը, հուսանք, կլինի ազդակ և խթան մեր մտածողության ու գիտակցության մեջ անհրաժեշտ փոփոխությունների համար, որոնք էլ իրենց հերթին գուցե ծնեն համապատասխան քայլեր ու վարքագիծ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն ՀՀ քաղաքացիների: 

Այսպիսով՝ սպասում ենք Ձեզ բոլորիդ օգոստոսի 11-ին՝ ժամը 20:15-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը շնորհակալություն է հայտնում ScREnery-ին (https://www.facebook.com/pages/The-ScREenery/167293946665707) կինոդիտման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:

Նախորդ հոդվածը‘Նախարար. Գեներալ Հայկազի $150 հազարանոց Porsche-ն ռուսաստանցի բարերարներն են նվիրել’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները’