‘« Դ!ԵՄ ԵՄ». Մարտի 1-ին հանրային քննարկումը տեղի չի ունենա’

896

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ամենշաբաթյա հանրային քննարկումը մարտի 1-ին տեղի չի ունենա: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. 

Սիրելի հայրենակիցներ,

2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն անհանդուրժելի և դատապարտելի են: Ամենաթողության պայմաններում սպանվել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների համար:

Ցանկացած բռնության դեպք մարդու և քաղաքացու նկատմամբ պետք է արժանանա համարժեք գնահատականի, օրենքով նախատեսված համապատասխան պատժի և բացառվի դրա կրկնությունը։

Հարգելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը, սույնով տեղեկացնում ենք, որ շաբաթ օրը` մարտի 1-ին, «Դ!ԵՄ ԵՄ»-ի ամենշաբաթյա հանրային քննարկումը մարտի 1-ին տեղի չի ունենա:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Նախորդ հոդվածը‘Պետդեպ. ՀՀ-ում մարդու իրավունքների հիմնական պրոբլեմը ժողովրդի իրավունքների սահմանափակումներն են՝ իշխանափոխության առումով’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես իմանալ Հայաստանի հավաքականի մարզչի անունը’