‘«Դ!եմ եմ» նախաձեռնության սոցիալական հոլովակը’

1324

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» նախաձեռնությունը, որի անդամները պայքարում են 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ, ստեղծել են սոցիալական հոլովակ՝ իրենց պայքարի մասին ավելի լայն զանգվածներին իրազեկելու նպատակով:

Տեսանյութի նկարագրությունում գրված է. «Բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, 2014թ.-ի հունվարի 1-ից նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ստանալու են 6.6-ից մինչև 13.0% ԿՐՃԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ կախված աշխատավարձի չափից: Աշխատավարձի կրճատված մասը փոխանցվելու է կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարին լրանալուց հետո վերադարձնելու պայմանով: Այս խնդրի կապակցությամբ ձևավորվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնություն:
Պայքարի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել dem.am կայք:»

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Ցմահ»-ների հաղթարշավը շարունակվում է ‘