‘«Դեմ եմ Ստեփանակերտի տրանսպորտի թանկացմանը» նախաձեռնության անդամները հանդիպել են ԼՂՀ վարչապետի հետ’

1124

«Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը՝ ԼՂՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Սեպտեմբերի 29-ին, «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Արցախի կառավարության շենքի առջև: Ակցիայի ընթացքում վարչապետի լիազոր ներկայացուցիչներն առաջարկել են խնդրի քննարկաման համար հանդիպել կառավարության ղեկավարի հետ: Նախաձեռնության խմբի մի քանի անդամ՝ ստանալով ակցիայի մյուս մասնակիցների համաձայնությունը, ընդունել են հրավերը և լրագրողների հետ բարձրացել շենք՝ հարցը քննարկելու: Քննարկման ժամանակ վարչապետը հանրային տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը հնարավոր է համարել բյուջեում համապատասխան հոդվածների փոփոխության դեպքում: Քանի որ Ազգային ժողովում 2015թ. բյուջեի քննարկմանը քիչ ժամանակ է մնացել, իսկ նոր սակագնի մասին որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, ուստի Նախաձեռնող խումբը կոչ է անում Ստեփանակերտի քաղաքապետարանին սույն որոշումը կասեցնել մինչև 2015թ. պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը, որտեղ հնարավոր կլինի ներառել հանրային տրանսպորտի սուբսիդավորման մասին կետ:»

Նախորդ հոդվածը‘Առևտրականները այսօր կրկին կհավաքվեն Ազգային ժողովի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Էլի լրագրողներն են մեղավոր. «ՉԻ»’