Դեմ են ռուսաստանցիներին շենգենյան վիզա տալու արգելքին

358

Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել ընդդեմ ռուսաստանցիներին շենգենյան վիզա տալու արգելքին, երեքշաբթի հայտարարել է DPA գործակալությունը, որն իր տրամադրության տակ ունի այդ երկու երկրների դիրքորոշման վերաբերյալ փաստաթուղթ, ինչն ուղարկվել է Եվրամիության մյուս անդամներին՝ Պրահայում  միության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին։

«Մենք պետք է խելամիտ միջոցներ ընտրենք վիզաներ տալու կարևոր լծակի հարցում»,- ասվում է տեքստում։ Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիների դիմումները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն՝ անվտանգության նկատմամբ հնարավոր սպառնալիքները հայտնաբերելու համար։

«Մեր վիզաներ տրամադրելու քաղաքականությունը պետք է նախկինի պես պահպանի ԵՄ-ում ռուսաստանցի այն  քաղաքացիների հետ միջանձնական շփումները, որոնք կապեր չունեն ՌԴ կառավարության հետ»,- ընդգծվում է փաստաթղթում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի բիզնեսը փորձում է Թուրքիայով վերադառնալ ՌԴ
Հաջորդ հոդվածըԵԱ․ Դանիելյանը, Գեւորգյանն ու Մկրտչյանը 1-ական միավոր են հետ առաջատարից