‘ Դեյլի Բլինդը «Մանչեսթր Յունայթեդում» է’

620

Հոլանդիայի հավաքականի և «Այաքսի» պաշտպանը Դեյլի Բլինդը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»,-հաղորդում է ամստերդամյան ակումբի պաշտոնական կայքը:

Հոլանդիայի հավաքականի խաղացողի համար Լուի վան Գալի ակումբը վճարել է 17.5 միլիոն եվրո:

Նշենք, որ Դեյլի Բլինդը ԱԱ-2014-ում ամենաշատ գոլային փոխանցումներ(3) կատարած պաշտպանն է:

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Դեյլի Բլինդը հայտարարել է, որ պատրաստ է նոր ակումբում յուրաքանչյուր դիրքում հանդես գալ: Բրազիլիայի աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ Հոլանդիայի հավաքականը հասավ եզրափակիչ, Բլինդը հասցրեց հանդես գալ ձախ պաշտպանի, ձախ կենտրոնական պաշտպանի և, նույնիսկ, հենակետային կիսապաշտպանի դիրքերում:

Միանգամայն հնարավոր է, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կշարունակի օգտվել իր համերկրացու այս բազմակողմանիությունից նաև ակումբային մակարդակով: Իր դիրքի հարցում Դեյլին նախապատվություն չունի:

«Կարևոր չէ՝ որտեղ խաղալ, եթե խաղային ժամանակ եմ ստանում դաշտում: Ես կամքի ուժ եմ ցուցաբերում ու երբեք չեմ հուսահատվում: Ուրբաթ օրն ինձ զանգեցին ու ասացին, որ ակումբները համաձայնեցրել են գործարքը: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել «Այաքսում»՝ իմ անցկացրած տարիների համար: Այստեղ եմ եղել 7-ից մինչեւ 24 տարեկանը: «Այաքսը» միշտ կմնա իմ ակումբը»,- ասել է Բլինդը:

Նախորդ հոդվածը‘Դավութօղլու. Անկարան ամեն ջանք կգործադրի ադրբեջանական տարածքների և Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը վերջ դնելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախը կուսումնասիրի երիտասարդ դասախոսների բարձրացրած խնդիրը’