‘Դեյվիդ Լիդինգտոնը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սաֆարովի գործին ‘

963

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին:

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են նախագահականի մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգին և հեռանկարին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը և այդ համատեքստում՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Սարգսյանը նաեւ հույս է հայտնել, որ նախարար Դեյվիդ Լիդինգտոնի այցը կարևոր ազդակ կլինի երկկողմ կապերի ամրապնդման և համագործակցության խորացման գործում: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ներդրումների խթանումը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, առկա մտահոգություններին: ՄԹ ԱԳՆ եվրոպական հարցերով պետնախարարը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված նշել է, որ իր երկիրը համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի, Եվրամիության և Եվրոպական խորհրդարանի հետ, որ մարդասպանին փառաբանելու ցանկացած քայլ անընդունելի է և դատապարտելի:

Նախորդ հոդվածը‘Apple-ի բաժնետոմսերը ռեկորդային գնաճ են ապրել ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարարությունը լուծարվելու է. ԼՂՀ վարչապետի խոսնակ ‘