‘
«Սանդերլենդի» նախկին գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը, ով մայիսին հեռացավ պաշտոնից, խոստովանել է, որ զղջում է Սև կատուների հետ աշխատելու համար։
«Դա ծանր մրցաշրջան էր,- Մոյեսին է մեջբերում Daily Mail-ը։- Ամենևին ոչ այնպիսին, ինչպիսին ես էի պատկերացնում։ Եվ դա հիասթափեցնող էր, որովհետև ես չկարողացա ապահովել անհրաժեշտ արդյունքը։ Բայց կարծում եմ, որ գոյություն ունեն որոշ մեղմացուցիչ հանգամանքներ։
Կազմը չէր համապատասխանում ԱՊԼ մակարդակին, թիմը մի քանի անգամ մոտ էր թռչելուն։ Այն թարմացման կարիք ուներ, բայց դա անհնար էր սուղ ֆինանսական հնարավորությունների պատճառով։ Բացի դրանից ես չգիտեի, որ ակումբը կհանվի վաճառքի։ Այդ մասին իմացա 2-3 ամիս հետո, երբ ինձ ասացին, որ ձմռանը տրանսֆերների համար փող չի լինի։ Սեփականատերը մի քանի անգամ խոսեց ինձ հետ. «Լսիր, ես ակումբի համար արդեն 300 մլն ֆունտ եմ ներդրել, և դա վերջն է»։ Բայց ես այդ մասին նախապես չգիտեի, այլապես չէի ստանձնի այդ պաշտոնը»։
‘