‘
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դենիել Սթարիջը մոտ է թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխվելուն։
29-ամյա անգլիացի ֆուտբոլիստը ժամանել է Թուրքիա, որպեսզի անցնի բուժզննում եւ կնքի պայմանագիր, հաղորդում է BBC-ն։
Անցած մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» հետ պայմանագիրը չերկարաձգած Դենիել Սթարիջն ունի ազատ գործակալի կարգավիճակ։
‘