‘Դենիել Ստարիջ.«Պետք է շատ աշխատեմ, որպեսզի փոխարինեմ Սուարեսին»’

569

«Լիվերպուլ»-ի հարձակվող Դենիել Ստարիջը ասել է, որ Սուարեսի՝ «Բարսելոնա» տեղափոխվելով, կյանքը չի ավարտվում: Նրա խոսքով, ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պետք ամեն ինչ անի, որպեսզի թիմը դառնա ավելի ուժեղ:

«Խաղալ Սուարեսի նման ֆուտբոլիստի կողքին, առանձնահատուկ փորձ է, և ես հաջողություններ եմ մաղթում նրան: Հիմա «Լիվերպուլը» պետք է առաջ շարժվի: Յուրաքանչյուրի խնդիրն է՝ թիմը դարձնել ավելի ուժեղ: Ճիշտ է, Լուիսը հեռացավ մեզանից, բայց դա չի նշանակում, որ կյանքն ավարտվել է: Ամռանը «Լիվերպուլ» են եկել շատ ուժեղ նորեկներ, որը կբարձրացնի թիմի հիմնական կազմում տեղ ունենալու մրցակցությունը:  Նորմալ է, երբ ֆուտբոլիստները հեռանում են, իսկ նրանց փոխարեն գալիս են նորերը: Իսկ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արժանիորեն փոխարինեմ Սուարեսին»–ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում  The Sun-ը: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Կատարելություն, կամ դրան մոտ մի բան»՝ Սերժի հագով…’
Հաջորդ հոդվածը‘Ռեկտորի եղբոր սպանության մեջ մեղադրվողը չի հիշում կրակել է, թե ոչ’