‘Դենիս Թումասյանը ճանաչվել է Ռուսաստանի 1-ին լիգայի լավագույն պաշտպան’

704

Ռուսաստանի Ֆուտբոլային Ազգային Լիգան (1-ին լիգան) հրապարակել է 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների եւ մարզիչի անունները:

Լավագույն պաշտպան է ճանաչվել այս տարի Ռուսաստանի բարձրագույն առաջնության ուղեգիր նվաճած Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը: Վերջին 22 խաղում 6 գոլ է խփել:

Լավագույն դարպասապահ է ճանաչվել Դենիս Պչելինցեւը («Ռոտոր»):

Լավագույն կիսապաշտպան՝ Անդրեյ Գորբանեցը («Տոմ»):

Լավագույն հարձակվող է ճանաչվել մրցաշարի լավագույն հարձակվող՝ Դենիս Թումասյանի թիմակից Սպարտակ Գոգնիեւը, որը 17 գոլ է խփել:

«Նեվթեխիմիկի» կիսապաշտպան Ալիշեր Ջալիլովը ճանաչվել է մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող, իսկ «Բալթիկայի» կիսապաշտպան Դմիտրի Սիսուեւը՝ մրցաշարի հայտնություն:

Լավագույն մարզիչ է դարձել Եվգենի Պերեվերտայլոն («Բալթիկա»):

Հիշեցնենք, որ Դենիս Թումասյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքական, սակայն մի շարք պատճառներով այժմ նա հավաքականի ղեկավարության կողմից այլեւս ուշադրության չի արժանանում:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի առաջին փուլը’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Կարաբեկյան. Յոլա’