‘Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Ինին շնորհավորել է «Happy Birthday to You» երգով’

703

Այսօր անվտանգության խստացված միջոցառումներ են անցկացվել Փհենյանի Սպորտի պալատում, որտեղ ընկերական հանդիպում է տեղի ունեցել Բասկետբոլի ազգային միության վետերանների և ԿԺԴՀ հավաքականի միջև, և որին ներկա է եղել երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը տիկնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ միասին: Արգելվել է դահլիճ բերել տեսա- և ֆոտոխցիկներ, բջջային հեռախոսներ, մետաղյա իրեր:

Հանդիպումը տեղի է ունեցել ԲԱՄ-ի հնգակի չեմպիոն Դենիս Ռոդմանի նախաձեռնությամբ, որը Փհենյան է բերել այնպիսի հանրահայտ խաղացողների, ինչպիսիք են Քեննի Անդերսոնը, Քլիֆորդ Ռոբինսոնը, Վին Բեյքերը, Քրեյգ Հոջեսը, Դագ Քրիստին և Չարլզ Սմիթը: Կիմ Չեն Ինի ծննդյան օրվա առթիվ անցկացվող հանդիպումն ավարտվել է ԿԺԴՀ-ի հավաքականի հաղթանակով՝ 47:39 հաշվով:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում խառը թիմերով, որի ընթացքում Ռոդմանը նստած է եղել ԿԺԴՀ-ի ղեկավարի կողքին: Կարճ ելույթում նա ընդգծել է, որ մարշալ Կիմ Չեն Ինը «իսկական առաջնորդ է, որը հոգ է տանում իր ժողովրդին, և ժողովուրդը սիրում է նրան»: Ռոդմանը նաև կատարել է «Ծնունդդ շնորհավոր» (Happy Birthday to You) երգը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին լրագրողների համար պարբերաբար տրվող ասուլիսում հայտարարել է, որ բասկետբոլիստ Դենիս Ռոդմանի այցը ԿԺԴՀ մասնավոր բնույթ է կրում և չի համաձայնեցված ԱՄՆ իշխանությունների հետ, սակայն նաև հավելել է, թե սկզբունքորեն՝ «սպորտային դիվանագիտությունը կարող է օգտակար լինել», փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ձմռանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’