‘Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Իրին է նվիրել Դոնալդ Թրամփի գիրքը’

1571

Բասկետբոլի ազգային ընկերության նախկին խաղացող Դենիս Ռոդմանը, որ այցելել է ԿԺԴՀ, այդ երկրի սպորտի նախարարին է հանձնել հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի համար նախատեսված նվերը: Ինչպես հաղորդել է Associated Press-ը, բասկետբոլիստն իր հետ է բերել «Գործարքներ կնքելու արվեստը» գիրքը,որը հեղինակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Լրատվամիջոցը նշել է, որ գրքի օրինակն ընծայագրված չէ, թեպետ Ռոդմանն անձամբ ծանոթ է Թրամփի հետ՝ «Նշանավոր մարդու ուսուցիչ» ռեալիթի-շոուին մասնակցելու շնորհիվ:

Մարզիկը բազմիցս նշել է, որ ԿԺԴՀ է ժամանել մասնավոր այցով և իր այցելությունը ոչ մի կերպ չի քննարկել Սպիտակ տան հետ:

Բացի Թրամփի գրքից՝ Ռոդմանը Կիմ Չեն Ինին է փոխանցել «Որտե՞ղ է Ուոլլին» գիրքը (մանկական գրքաշար՝ բազմաթիվ մանր դետալների պատկերներով, որտեղ պետք է գտնել մի որոշակի մարդու), ջրահարսերով փազլ, օճառների երկու հավաքածու և մարզաշապիկներ՝ ինքնագրերով: Նախկին մարզիկը հանդիպել է ԿԺԴՀ բասկետբոլի տղամարդկանց հավաքականի, մի քանի այլ մարզիկների, այդ թվում՝ տեղացի ձյուդոիստների հետ:

Ռոդմանը նախկինում մի քանի անգամ եղել է Փհենյանում, ինչի համար Արևմուտքում ենթարկվել է քննադատության:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները կանդրադառնան ԼՂ խնդրին’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետը ցավում է, որ Թրամփի պարոդիան թափանցել է ԶԼՄ-ներ’