‘
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նոր ռեկորդ է սահմանել ազգային ընտրանու ղեկին:
Մունդիալ-2018-ի 1/8 եզրափակչի Ֆրանսիա — Արգենտինա հանդիպումը 80-րդ հոբելյանական խաղը դարձավ 49-ամյա մասնագետի համար:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռայմոն Դոմենեկին, ով Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրել էր 79 հանդիպում:
Նշենք, որ Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից: Այդ ընթացքում ընտրանին մասնակցել է 79 հանդիպման՝ դառնալով 49 հաղթանակի, 15 պարտության և 15 ոչ-ոքիի հեղինակ:
‘