‘Դեշամ. «Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները հավասարազոր են»’

1441

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն իր կարծիքն է հայտնել «Եվրո-2016»-ի կիսաեզրափակչի Գերմանիայի ընտրանու դեմ հուլիսի 7-ին կայանալիք խաղի մասին:

«Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները հավասարազոր են: Գերմանացիները միշտ փորձում են մրցակիցներին թելադրել իրենց պայմանները: Բայց մենք չենք կարող միայն պաշտպանվել և սպասել հակագրոհ կազմակերպելու հնարավորությանը:

Մենք պետք է ցուցադրենք մեր ֆուտբոլը, օգտագործենք մեր ուժեղ կողմերը: Գերմանիայի հավաքականն աշխարհի չեմպիոն է: «Եվրո-2016»-ի հանդիպումներում էլ այդ թիմը հիանալի տպավորություն է գործում:

Մեզ կաջակցեն տրիբունաները: Ունենք դրա կարիքը: Խաղում անպայման բարդ պահեր կլինեն: Պետք է հաղթահարենք դժվարություններն ու եզրափակչի ուղեգիր նվաճենք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Դեշամի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Մխիթարյանն իսկական թիմային խաղացող է’
Հաջորդ հոդվածը‘Թուրանը՝ Մխիթարյանի փոխարեն. «Բորուսիա»-ն կդիմի «Բարսելոնա»-ին’