‘Դեպարդյեն «արտագաղթում է» Ֆրանսիայից բարձր հարկերի պատճառով ‘

505

Հանրահայտ ֆրանսիացի կինոդերասան Ժերար Դեպարդյեն համալրել է այն հայտնի ֆրանսիացիների ցուցակը, որոնք լքում են երկիրը՝ չվճարելու համար սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի ներմուծած «շքեղության հարկը»:

Ֆրանսիայի սահմանին մոտ գտնվող բելգիական գյուղի ղեկավարն ասել է, որ Դեպարդյոն այդ գյուղում տուն է գնել: Գյուղապետի խոսքերով, դերասանին գրավել է ոչ միայն ծանր հարկերից խուսափելու հեռանկարը, այլեւ խաղաղ գավառական կյանքով ապրելու ցանկությունը:

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է 75 տոկոսանոց հարկ սահմանել տարեկան մեկ միլիոն եվրոյից ավել եկամուտ ունեցող քաղաքացիների համար: 

Նախորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». ՀՀԿ-ի «ուշադրությունը», կամ ինչպես մուտք գործել ԱԺ-ի տարածք’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում բոլոր ճանապարհներն անցանելի են’