‘Դեպարդյեն դատարանի առաջ կկանգնի անսթափ վիճակում վարելու համար ‘

572

Ֆրանսիացի հռչակավոր դերասան Ժերար Դեպարդյեն հունվարի 8-ին դատարանի առաջ պատասխան կտա անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար, հայտնում է «Ֆրանս Պրես»-ը:

Դատական նիստը նշանակված էր դեկտեմբերի 13-ին, սակայն դերասանի խնդրանքով այն  հետաձգվել է: Նոյեմբերի 29-ին Դեպարդյեն իր մոտոցիկլով թեթեւակի ՃՏՊ-ի պատճառ է դարձել Փարիզի՝ գեներալ Կարտուի հրապարակում: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը խնդրել է դերասանին օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը ստուգող թեստ անցնել: Դրա արդյունքում պարզվել է, որ վթարի պահին ալկոհոլի պարունակությունը ավելի քան երեք անգամ գերազանցել է թույլատրված չափը: Ֆրանսիական օրենսդրությամբ, անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված է 4,5 հազար եվրոյի տուգանք կամ մինչեւ 2 տարի ազատազրկում

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների վճռաբեկ բողոքն ուղարկվել է դատարան ‘
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի ականն է’