‘Դեպի ապահով Հայաստան… Հնարավոր է. Մամուլ’

1406

«ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավում առայժմ միայն նախագահի երկու թեկնածու է լիարժեք օգտագործում Երևանի քաղաքապետարանի առանձնացրած գովազդային տարածքները` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը: «Եթե մի պահ մոռանանք այս թեկնածուների անուններն ու կարդանք միայն կարգախոսները, կստացվի` «Դեպի ապահով Հայաստան… Հնարավոր է»: Պաստառները հաճախ փակցված են այնպես, որ թեկնածուները մեջքով են իրար` «մեջք մեջքի տված…» կամ` «մեջք մեջքի որ տանք…»: Մինչև փետրվարի 18-ը դեռ ժամանակ կա կողմնորոշվելու` ում հետ մեջք մեջքի կամ ուս ուսի տալ…»,- գրում է «Հրապարակը»:

Նախորդ հոդվածը‘Գրիշը «Բելաջիո» ռեստորանի հետ կապ չունի շատ վաղուց. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանում, որ գրանցվել է նաև Հայաստանում’