‘Դեպի Մաքսային միություն. կառավարությունը մշակել է անդամագրվելու միջոցառումների պլանը’

753

Հաայաստանի կառավարությունը մշակել է Մաքսային միությանն անդամագրվելու միջոցառումների պլանը: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բիկտոր Խրիստենկոյի հետ ԵՏՀ-Հայաստան փոխհարաբերությունների խորացման վերաբերյալ Հուշագրի ստորագրումից հետո կայացած ճեպազրույցում:

«Սա աշխատանքների ծավալի մեր տեսլականն է, որոնք պետք է իրականացնենք ՄՄ-ին անդամագրվելու համար»,-ասել է նա: Տ. Սարգսյանը հավելել է, որ Սերժ Սարգսյանի խնդրանքով դիմել էր ՄՄ երեք երկրների նախագահներին, որպեսզի այդ երկրներն արձագանքեն այդ միջոցառումներին, որոնք Հայաստանն արդեն սկսել է իրականացնել: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ունիֆիկացնում է իր օրենսդրությունը ՄՄ շրջանակներում, ինչն առավելագույնս կարագացնի և կդյուրացնի Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն այդ կազմակերպության շրջանակներում, մասնավորապես, բեռների ավելի ազատ տրանզիտ իրականացնելու առումով:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը վարկ կտրամադրի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման ծրագրի համար’
Հաջորդ հոդվածը‘Տիեզերքում Երկրի նման ավելի քան 8,8 միլիարդ մոլորակ կա’