‘Դեռ շատ բան ունենք սովորելու. Մամուլ’

783

«Ժողովուրդը» մեջբերում է իտալական La Stampa-ին, ըստ որի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցուցում է տվել Վատիկանի Առաքյալների պալատի Կլիմենտինյան սրահում պապական գահաթոռի տեղը սովորական բազկաթոռ դնել և ասել է, որ Վատիկանի իր նստավայրը չափազանց շքեղ է: Պապը պահանջել է, որ իր կացարանն ավելի պարզ լինի:

«Կարծես թե այս համառոտ լրատվության մեջ արտառոց որևէ բան չկա, քանի որ Հռոմի նորընտիր պապն իր ամբողջ կյանքի ընթացքում աչքի է ընկել համեստությամբ, չափավորությամբ և ժուժկալությամբ: Բայց եթե դառնում ենք հայաստանյան իրականությանն ու համեմատություններ անցկացնում, մեղմ ասած, ցավալի պատկեր է ստացվում: Օրինակ` մեզ մոտ տարիներ շարունակ ամենաբարձր աթոռին են նստում մարդիկ, որոնք չեն ստացել ժողովրդի համապատասխան քանակությամբ քվեն: Իսկ թե ինչպիսի զրահապատ ավտոմեքենայով է շրջում Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բոլորը գիտեն, ու անկասկած է, որ նա կդժվարանա հրաժարվել որևէ արտոնությունից: Ավելին, նա հատուկ իր համար Աբովյան փողոցում շքեղ նստավայր է կառուցում: Այնպես որ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է կաթողիկոսը մի օր շրջել փողոցով, լինել, օրինակ, Ազատության հրապարակում, չէ՞ որ այնտեղ էլ նրա հոտի ներկայացուցիչներն են: Էլ չենք խոսում Արարատյան թեմի «բենթլիասեր» առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին:

Մի խոսքով, դեռ շատ բան ունենք սովորելու»,- գրում է «Ժողովուրդը»:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Մեր մարզից Տարոնին 40 հազար ձայն. Մամուլ’