Դեռ շատ եք մրմռալու․ ՉԻ

1172

Քոչարյանական 7or.am կայքը ««Ղարաբաղ» կոմիտեն՝ ընդդեմ Ղարաբաղյան շարժման գաղափարների» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ մասնավորապես նշված է. «Նիկոլ Փաշինյանը հիմա գործնականում ցույց է տալիս, թե ինչ էր իրականում նշանակում «Ղարաբաղի հարցը լուծենք, որ Սերգո ջանը լավ ապրի» բանաձևը։ Ադրբեջանը 7-ի փոխարեն 9 ու կես շրջան է ստացել, բայց չի հանգստանում ու պահանջում է ամբողջ Հայաստանը։ Այդպես էր լինելու նաև տխրահռչակ փուլային տարբերակի դեպքում»:

«ՉԻ». Բայց ոնց է մրմռում սրանց… մի խոսքով: «Ազատության» ռեպորտաժը սրանց հունից հանել է: Թե ոնց է Քոչարյանը հանուն իշխանության Արցախն ու Հայաստանը աղետի ճանապարհին կանգնեցրել:

Մրմռում են: «Դուխները» չի հերիքում պատասխանել Լավրովին, որը նախկին իշխանություններին մեղադրեց նրանում, որ մերժել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր առաջարկները: 

Սրանց ուժը մենակ «Ղարաբաղ» կոմիտեի վրա է պատում: Ամենահետաքրքիրն այն է, որ այս հարցում քոչարյանական պրոպագանդան լրիվ համահունչ է օրվա իշխանության պրոպագանդայի հետ: Նիկոլ Փաշինյանն էլ է իր ձախողումների համար պատճառ բերում Ղարաբաղյան շարժումը, 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, 1994-ի զինադադարը… լրիվ նույնն են: 

 Մրմռացեք, մրմռացեք: Ձեր ճակատին գրվածը դրանից չի ջնջվելու: 1998-ից սկսած ինչ գրվել է, դաջված է: 

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԹուրքիայի երկրաշարժը հանգեցրել Է երկրաբանական տեղաշարժի. գիտնականներ
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսի» հաղթանակը, Վլահովիչի դուբլը (տեսանյութ)