‘Դեռ չծնված՝ Մաքսային միությունն օրորոցում խեղդվում է. «Հրապարակ»’

1147

Դեռ չծնված՝ Մաքսային միությունն օրորոցում խեղդվում է: ՄՄ անդամ Ղազախստանում «թենգեն»՝ ղազախական փողը, խոր դևալվացիա է ապրում ռուսական ռուբլուն զուգահեռ։ Այս մասին գրում է «Հրապարակը»:

Ինչպես է ղազախական «գործընթացները» մեկնաբանում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ «Չէի ցանկանա մեկնաբանել,– ասաց նա,– մենք դեռ սպասում և հետևում ենք, թե ինչ զարգացումներ կլինեն ֆինանսական շուկայում, հիմա դժվար է որևէ բան ասել, որովհետև բոլոր զարգացող երկրներից էլ տեղի է ունենում կապիտալի մեծ արտահոսք՝ և Ղազախստանից, և Թուրքիայից, և Ռուսաստանից»։ Թուրքիան ասացիք, որ շեղե՞ք Մաքսային միությունից։ «Ոչ, դրա համար չէ, այլ որ զարգացող երկրներից իսկապես տաք փողերը հոսում են դեպի զարգացած երկրներ»։ Բա թող սառեցնեն՝ չհոսի։ ««Տաքն ու հոսքը» մասնագիտական տերմիններ են. հոսքն էլ է պայմանավորված նրանով, որ զարգացած երկրներում տոկոսադրույքների բարձրացման սպասումներ կան»։ Մի խոսքով, Մաքսային միությունը պայթյունի եզրի՞ն է։ «Իհարկե ոչ»։

Իսկ Հայաստանում ի՞նչ վիճակ է կապիտալի և «տաք» հոսքերի առումով։ «Մեզ մոտ կապիտալի և դևալվացիայի երևույթներ չկան»։ Որովհետև արդեն իսկ «սաղ» արտահոսել է՝ դրա՞ համար։ «Ոչ, երկրի մակրոտնտեսական վիճակն այս պահին կայուն է՝ դրա համար»։ Ե՞րբ կլինի «հոսքը»։ «Չի՛ լինի»։

«Նկատենք, սակայն, որ վերջին օրերին դոլարի կուրսը դրամի համեմատ աճել է»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օբաման և Օլանդը հայտարարել են փոխադարձ վստահության վերականգնման մասին’
Հաջորդ հոդվածը‘Լրագրող Մարկ Գրիգորյանը վերադարձել է Հայաստան. «ՉԻ»’