‘Դեսպանները դժգոհել են նախարարներից. Հ.Աբրահամյան ‘

783

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ինքը այլ երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին առաջարկել է, որ նրանք նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով: Ինչին ի պատասխան դեսպանները հայտարարել են, որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն: «Կոնկրետ փաստեր են նշել: Դեսպանները նաև բողոքում են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ձեռքի տակ ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին»,- հայտարարել է Աբրահամյանը՝ հավելելով, թե համապատասխան նախարարները պետք է պատրաստեն ծրագրեր և արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին: 

Նախորդ հոդվածը‘ՃՈ աշխատակիցները վարորդի նկատմամբ բռնություն են կիրառել’
Հաջորդ հոդվածը‘Մի շարք շրջաններում այսօր հոսանքազրկումներ կլինեն’