‘Դեսպան. ԱՄՆ-ն մինչև տարեվերջ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում է ակնկալում’

941

Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ ապագայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում են ակնկալում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը APA-ի հետ հարցազրույցում:

Նրա ասելով, ԱՄՆ առաջվա նման հավատարիմ է հոկտեմբերի 10-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշմանը, սակայն, միևնույն ժամանակ, կասկածի տակ չեն դնում ընտրության արդյունքները: «Այդ երկիր մուտք է գործում ժողովրդավարությունը, այնտեղ առկա են Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, աշխարհաքաղաքական հարցեր, ահաբեկչության դեմ պայքար, էներգիայի և տնտեսության դիվերսիֆիկացում: Եվ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կշարունակի աշխատանքը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հետ և քայլեր կձեռնարկի երկրում ժողովրդավարական սկզբունքների և արժեքների պահպանման ուղղությամբ», — ընդգծել է նա: Անդրադառնալով շփման գծում գնդակոծության հետևանքով ԵԱՀԿ վերջին դիտարկման ձախողմանը` դիվանագետը նշել է, թե, որպես ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ, ինչը չպետք է մեկնաբանի այդ հարցը, դա պետք է անի ԵԱՀԿ:

«Սակայն ցանկանում եմ նշել, որ շատ կարևոր է, որպեսզի թե Հայաստանը, թե Ադրբեջանը խուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրմանը շփման գծում: Մենք լիահույս ենք, որ մինչև տարեվերջ կկայանա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Ես վստահ եմ, որ տարածաշրջան իրենց այցի ժամանակ Մինսկի խմբի համանախագահների օրակարգի հիմնական մասը կլինի նախագահների հանդիպման կազմակերպումը»,- նշել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Եվրո-ռուսական «հեղաշրջման» վերջն անխուսափելի է ‘
Հաջորդ հոդվածը‘Աջափնյակ-Դավիթաշեն տարածքային կենտրոնը նախաձեռնում է կուսակցության անդամների Կոնգրեսի անդամագրում’