‘Դեսպան. Դեռ հայտնի չէ, թե ով է ներկայացնելու ԱՄՆ-ը «1915 թ. ողբերգական իրադարձություններին» նվիրված միջոցառումներին’

888

Դեռ հայտնի չէ, թե ով է ներկայացնելու ԱՄՆ-ը 1915 թ. ողբերգական իրադարձություններին նվիրված միջոցառումներին: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը`պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է ներկայացնելու ԱՄՆ-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

«Շատ ամերիկացիներ և ես`որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան, գիտեն, թե որքան կարևոր է ապրիլի 24 ամսաթիվը հայ ժողովրդի համար: Ակնկալում ենք, որ շատ ամերիկացիներ այդ օրը կգան Հայաստան`միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- նշել է դիվանագետը: Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել, սակայն դեռ պարզ չէ, թե ով է ներկայացված լինելու:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 479.25 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘18.30-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են’